-
26.01.2016|
22:48
BBC One հեռուստաալիքը ցուցադրել է Ռիչարդ Բիլթոնի «Պուտինի գաղտնի հարստությունները» վավերագրական ֆիլմը:
-
26.01.2016|
22:47
Իրանի նախագահ Հասան Ռոհանիի` Իտալիա այցի ընթացքում 17 մլրդ դոլարի պայմանագրեր են կնքվել՝ գրում է BBC-ն։
-
26.01.2016|
22:46
ՈՒկրաինայի կառավարությունն Արսենի Յացենյուկի փոխարեն կարող է ղեկավարել Շվեդիայի նախկին վարչապետ Կառլ Բիլդտը՝ ասել է նախագահի վարչակազմի ներկայացուցիչը։
-
26.01.2016|
22:41
Եվրահանձնաժողովն օրենսդրական փոփոխություններ է պատրաստել, որոնք թույլ կտան բացահայտել Եվրոպայում ռուսական «Գազպրոմ» ընկերության առևտրային պայմանագրերի մասին տեղեկատվությունը, հաղորդում է Коммерсантъ-ը:
-
26.01.2016|
22:40
ԵԽԽՎ-ում ներկայացված հակահայ զեկույցը ցինիզմ է, որն ընդունելն անթույլատրելի է: ԵԽԽՎ-ում ընթացող լիագումար նիստում հայտարարեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և օկուպացված այլ տարածքներում» զեկույցի քննարկման ժամանակ:
-
26.01.2016|
22:38
ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը Մոսկվայում իրանցի գործընկերոջ՝ Իբրահիմ Ռահիմպուրի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման՝ հաղորդել է ՌԴ արտգործնախարարությունը։
-
26.01.2016|
22:37
Ռուսական կողմը պատրաստ կլինի Վրաստանի հետ քննարկել առանց մուտքի արտոնագրի ռեժիմ սահմանելու հարցը, երբ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնվեն` մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
-
26.01.2016|
22:35
Ադրբեջանի Հաջիգաբուլի շրջանում գիշերը ժամը 03։00-ին ժայթքել է Ախթարմա-Փաշալը հրաբուխը, որ խոշորագույն հրաբուխներից է։
-
26.01.2016|
22:34
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խիստ քննադատել է Խորհրդային Միության հիմնադիր Վլադիմիր Լենինին՝ մեղադրելով բոլշևիկյան կառավարությանը դաժան բռնաճնշումների համար:
-
26.01.2016|
22:33
Եվրոպայի խորհուրդը պատվիրակություն է ուղարկում Ղրիմ՝ մարդու իրավունքների վիճակը գնահատելու համար: